Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Կմասնակցեն Եվրոպայի թիմայինին

Կմասնակցեն Եվրոպայի թիմայինին
05.11.2013 | 11:09

Նոյեմբերի 8-17-ին Լեհաստանի մայրաքաղաքում Հայաստանի շախմատի տղամարդկանց ու կանանց ընտրանիները կմասնակցեն աշխարհամասի թիմային առաջնությանը: Տղամարդիկ Լեհաստան կմեկնեն Լևոն Արոնյան, Սերգեյ Մովսիսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Տիգրան Լ. Պետրոսյան, կանայք` Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Լիլիթ Գալոյան, Մարիա Կուրսովա, Աննա Հայրապետյան կազմերով: Մեր ընտրանիների մարզիչներն են Ա. Պետրոսյանն ու Ա. Չիբուխչյանը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1229

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ